ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 6-ին՝ ժամը 20:30-21:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի և Տրետուքի հատվածում (Գեղարքունիքի մարզ) տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ականանետ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։