ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Անտառային հրդեհ է բռնկվել Թուրքիայի Հաթայ նահանգի Անթաքիա քաղաքի մոտակայքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ականատեսներին։
Նրանց տվյալներով՝ հրդեհը պատել է Անթաքիայի հյուսիսում գտնվող Թահթակոպրու շրջանի անտառները։ Հրշեջները փորձում են մարել տարածաշրջանում ուժեղ քամու պատճառով տարածվող հրդեհը։ Օդի ջերմաստիճանը նահանգում այժմ +33...+35 աստիճանով։
Ականատեսները նաև հայտնել են, որ տեսել են, թե ինչպես են մի քանի մարդ հրկիզել անտառը:
Շոգի նոր՝ արդեն չորրորդ ալիքը շրջել է Թուրքիան՝ +40 աստիճանից բարձր ջերմաստիճան և խոնավության ռեկորդային մակարդակ 81 նահանգներից 20-ում։