Թուրքական ԱԹՍ-ն Իրաքի հյուսիսում հարվածել է քրդերի մեքենային. կա զոհ և վիրավոր

Թուրքիայի դրոշը Սիրիայում. Արխիվային լուսանկար
Թուրքիան անցյալ տարվա ապրիլից Իրաքի հյուսիսում իրականացնում է «Ճանկ-կողպեք» գործողությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի ԶՈւ անօդաչու թռչող սարքը հարվածել է Իրաքի հյուսիս-արևելքում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (Թուրքիայում արգելված է որպես ահաբեկչական կազմակերպություն) մեքենային: Այս մասին հայտնում Է Shafaq news-ը ՝ վկայակոչելով Իրաքյան Քրդստանում ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպությանը։
Նշվում է, որ հարվածը հասցվել է առավոտյան Սուլեյմանիա նահանգի արևմուտքում։ Հարձակման հետևանքով զոհվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության զինվորական, ևս մեկը վիրավորվել է։
Թուրքիան Իրաքի հյուսիսում հերթական միջսահմանային «Ճանկ- կողպեք» գործողությունն է սկսել անցյալ տարվա ապրիլին: Անկարան հայտարարել է, որ գործողության նպատակն է մաքրել տարածաշրջանը այնտեղ տեղակայված Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցներից: