ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Իտալիայի Լամպեդուզա կղզու հարավում միգրանտներով նավակների խորտակումից հետո շուրջ 30 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է Rainews24 հեռուստաալիքը՝ վկայակոչելով փրկված փախստականներին:
Օգոստոսի 5-ի երեկոյան Իտալիայի առափնյա պահպանության ծառայությունը օգնություն է ցուցաբերել միգրանտներով լի երկու նավի, որոնք մի քանի օր առաջ էին դուրս եկել Թունիսի Սֆաքս նավահանգիստը:
Առաջին նավի վրա եղել է 48 մարդ, 45-ը փրկել են։ Երկրորդ նավի 42 ուղեւորներից միայն 14-ն են փրկվել։
Իսկ Sky Tg24 հեռուստաալիքը հայտնում է ափ տեղափոխված 57 միգրանտների մասին: Հաստատված է միայն երկու զոհի մասին` կին և երեխա։