Սևաստոպոլի ափամերձ տարածքում ծովային ական է հայտնաբերվել. նահանգապետ

Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը. Արխիվային լուսանկար
Տեղում աշխատում են հատուկ ծառայությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է, որ ծովային ական է հայտնաբերվել Լյուբիմովկա լողափի մոտ՝ ափից 100 մետրից պակաս հեռավորության վրա։
«Բոլոր օպերատիվ ծառայությունները ծանուցված են, տեղում աշխատում են ի հատուկ ծառայությունները, եթե հնարավոր լինի, ականը կտեղափոխվի անվտանգ վայր, եթե ոչ, ապա այն կոչնչացվի ջրի մեջ»,- գրել է Ռազվոժաևը Telegram-ի իր ալիքում։
Նա քաղաքացիներին հորդորել է վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը։
Օգոստոսի 1-ին նահանգապետը հայտնել էր, որ Սևաստոպոլի մոտ անօդաչու թռչող սարք է խոցվել։