«Փյունիկը» ու «Արարատը» մեկական գնդակ փոխանակեցին. 1։1

«Փյունիկի» և «Արարատի» խաղը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Ֆուտբոլի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում փոխչեմպիոն «Փյունիկը» առաջին միավորները կորցրեց առաջնությունում։
«Արարատն» ու Եղիշե Մելիքյանի թիմը առաջին կեսում մեկական գնդակ փոխանակեցին, իսկ հետագա ժամանակահատվածում հաջողության հասնել կողմերին այլևս չհաջողվեց։
Հանդիպման հաշիվը բացվեց 5-րդ րոպեին․ հյուրերի կազմում նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Իբե Ռանսոմը, բայց 28-րդ րոպեին Լուկաս Վիլելան հավասարեցրեց այն։
Առաջնության երկրորդ տուրի վերջին երկու հանդիպումները կայանալու են վաղը։ «Վեստ Արմենիան» մրցելու է «Ալաշկերտի» հետ, իսկ տուրի կենտրոնական խաղում չեմպիոն «Ուրարտուն» ընդունելու է «Արարատ-Արմենիային»։