Հրթիռը վնասել է Ղրիմի և Խերսոնի մարզի սահմանի կամուրջը

Չոնգարի կամուրջը
Ղրիմի ղեկավարը նշել է, որ վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվում են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ղրիմի և Խերսոնի մարզի սահմանին գտնվող Չոնգարի կամուրջը վնասվել է ուկրաինական զորքերի հրթիռային հարվածից։ Այս մասին հայտնել Է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
«Հրթիռային հարվածներ են հասցվել Ղրիմի հյուսիսում գտնվող Չոնգարի կամրջի մոտակայքում։ Հարվածներից մեկը հասել է նշանակետին։ Հրթիռների մի մասը խոցվել է ՀՕՊ ուժերի կողմից: Վնասվել է կամրջի հատվածը, վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են։ Զոհեր չկան»,-հայտնել Է Ակսյոնովը իր Telegram-ալիքում ։
Նա հայտնել է, որ երթևեկությունը ժամանակավորապես իրականացվում է Արմյանսկով և Պերեկոպով անցակետերով։
«Շարժման ճշգրիտ սխեման կհրապարակվի Ղրիմի Հանրապետության տրանսպորտի նախարարության կողմից», - ասել է Ղրիմի ղեկավարը:
Նշենք, որ ուկրաինական զորքերն առաջին հրթիռային հարվածը Չոնգարի ավտոճանապարհային կամրջի վրա հասցրել են հունիսի 22-ին, 10 օր անց կամուրջն ամբողջությամբ վերականգնվել էր։