Հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը «Ջրաշխարհ» արգելվել է. ՄԻՊ–ն արձագանքել է

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոն առանց հիմնավորման արգելվել է, գրում են սոցցանցերի օգտատերերը:
Նրանք գրել են, որ «Ջրաշխարհից» պատճառաբանել են, որ կխանգարեն մյուսների հանգիստը։ Օգտատերերը նաև դիմել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ ՄԻՊ-ն արձագանքել է գրառմանը։
«ՄԻՊ–ն աշխատակազմին անմիջապես հանձնարարել է զբաղվել վերոնշյալ խնդրով: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ ստեղծված իրավիճակի պատճառները պարզելու համար»,–ասված է տարածված հայտարարության մեջ:
Նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ցանկացած խտրական վերաբերմունքի բացառումն ու հասարակության բոլոր անդամների համար հավասար հնարավորությունների ապահովումը: