Հայկ Մարտիրոսյանը արագ շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

Հայկ Մարտիրոսյանը
Շանթ Սարգսյանն էլ մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 11–րդ հորիզոնականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը «Timisoara Grand Prix Rapid» արագ շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նա 10 հնարավոր միավորից վաստակել է 8.5–ը։
Շանթ Սարգսյանն էլ մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 11–րդ հորիզոնականը` վաստակած 7.5 միավորով։ Մրցաշարի հաղթող է ճանաչվել ԱՄՆ–ն ներկայացնող շախմատիստ Հանս Մոկե Նիմանը։ նա վաստակել է 9.5 միավոր։
1 արծաթ ու 1 բրոնզ. պատանի ըմբիշներն ավելացնում են մեդալները ԱԱ–ում