Հայ ըմբիշները ևս երկու մեդալ են նվաճել աշխարհի պատանեկան առաջնությունում

Հենրիկ Հայկյան
Այսօր Գոռ Բունիաթյանը կպայքարի Աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Հայ ըմբիշները երկու բրոնզե մեդալ են նվաճել Ստամբուլում ընթացող աշխարհի պատանեկան առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Մեդալակիրները ազատ ոճի ըմբիշներ Սամվել Գևորգյանն (55 կգ) ու Հենրիկ Հայկյանն (110 կգ) են։
Նշենք, որ այսօր ըմբիշ Գոռ Բունիաթյանը (45 կպայքարի Աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար։
Սամվել Գևորգյան
Հայաստանի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականում իրենց ուժերն են չափում Յուրիկ Մխիթարյանը (45 կգ), Էդգար Պետրոսյանը (48 կգ), Արթուր Բրոյանը (51 կգ), Յուրի Կարապետյանը (55 կգ), Սամվել Տերտերյանը (60 կգ), Պետրոս Աշկարյանը (65 կգ), Գոռ Խաչատրյանը (71 կգ), Էրիկ Տեր-Մաթևոսյանը (80 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ):
Իսկ ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն Գոռ Բունիաթյանը (45 կգ), Միհրան Սլոյանը (48 կգ), Սաշա Պետրոսյանը (51 կգ), Սամվել Գևորգյանը (55 կգ), Արեն Հայրապետյանը (60 կգ), Վլադիմիր Ազարյանը (65 կգ), Նարեկ Նիկողոսյանը (71 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (80 կգ), Վարուժան Հովհաննիսյանը (92 կգ) և Հենրիկ Հայկյանը (110 կգ):