Ավտովթար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. մեկ մարդ մահացել է

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին վթարված ավտոմեքենան
Երեք վիրավորներին տեղափոխել են Սպիտակի բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Այսօր ժամը 12:45-ի սահմաններում Շիրակի մարզի Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են երկու ավտոմեքենա, հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 16-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Ս․ Փ․, ծնված 1941 թ․) և «Chevrolet» (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Ս․ Փ․-ն տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ուղևոր Բ․ Փ․-ին (ծնված 1955 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Վերջինս և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․Պ․-ն (ծնված 1963 թ․) և Ն․ Պ․-ն (ծնված 1988 թ․) հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ։