Երկու օր Դիլիջանի գողտրիկ մի անկյունում` Աղասի Խանջյանի առանձնատանը, հյուրեր կարող էին համտեսել հայկական գինիներ, վայելել հայտնի երաժիշտների կատարումներ և պարզապես լավ ժամանակ անցկացնել բնության գրկում։
Նշենք, որ փառատոնին մասնակցում էին շուրջ 40 գինեգործներ և ռեստորաններ ու ավելի քան չորս հազար հյուրեր։
Նրանց համար կազմակերպվել էին տարբեր միջոցառումներ ու վարպետաց դասեր, ցուցադրել ֆիլմեր։
«Dilijan Wine Fest»–ի տոնական մթնոլորտն ապահովում էին հայտնի և սիրված արտիստներ` Garik & Sona դուետը, «Lav Eli» ռոք խումբը և «Yellowheart» նախագիծը։ Կային նաև առանձին թեմատիկ բեմեր ջազի և էլեկտրոնային երաժշտության սիրահարների համար։
Արցախում տիրող ծանր իրավիճակից ելնելով` փառատոնի կազմակերպիչները որոշել են ողջ հասույթը ուղղել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հասարակական շարժման մի քանի նախագծերի:
«Dilijan Wine Fest»–ը անցկացվում է երկրորդ անգամ։