ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, կան վիրավորներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Star թերթին։
«Էրզնջա-Թունջելի խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել 7 ավտոմեքենաների մասնակցությամբ, որոնք ուղեկցել են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին»,- գրում է թերթը։
Նշվում է, որ վթարի է ենթարկվել նաև միկրոավտոբուսը, որում եղել են լրագրողներ։
Վթարի հետևանքով տուժել է չորս մարդ, որոնցից երկուսը լրագրող են։