Վահան Քերոբյանը շրջել է Ուզբեկստանի «Չիրչիկ» քիմիական-արդյունաբերական պարկում

Էկոնոմիկայի նախարարը քիմիա–արդյունաբերական տեխնոպարկում հետևել է գործող ընկերությունների արտադրական գործընթացին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Ուզբեկստանում այցելել է «Չիրչիկ» քիմիական-արդյունաբերական պարկ, որտեղ ծանոթացել է տեխնոպարկի գործունեությանն ու ներդրողների համար ստեղծված հնարավորություններին։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Քերոբյանը։
«Շրջայցի ընթացքում նաև հետևել ենք այստեղ գործող ընկերությունների արտադրական գործընթացին»,–գրել է նա։
Նշենք, որ Ուզբեկստանի Տաշքենդի մարզի «Չիրչիկ» քիմիա-արդյունաբերական տեխնոպարկը ստեղծվել է Թաթարստանի Հանրապետության աջակցությամբ Կազանի «Խիմգրադ» տեխնոպարկի հետ համատեղ:
Քերոբյանն ագրոարդյունաբերական ոլորտի հարցեր է քննարկել Ուզբեկստանի գործընկերոջ հետ
Ռեզիդենտների համար նախատեսված են զգալի հարկային արտոնություններ և մաքսատուրքերից ազատում մինչև 3 տարի ժամկետով: Առաջիկա տարիներին այստեղ արտադրվելու է ավելի քան 100 անուն արտադրանք։ Նախատեսվում է ստեղծել ավելի քան 2 հազար աշխատատեղ։