Վահան Քերոբյանի դուստրը մասնակցել է «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլին. տեսանյութ

Վահան Քերոբյանի դուստրը
Հետևորդներին դուր է եկել Նարեի կատարումը։ Նրանք երեխային աջակցել են ու հաջողություններ մաղթել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի դուստրը` Նարե Քերոբյանը, մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթի նախընտրական փուլին։ Այս մասին սոցցանցերում հայտնել է Վահան Քերոբյանի կինը` Մարիամ Հարությունյանը։ Նա նաև փոքրիկ տեսանյութ է հրապարակել, որում դուստրը կատարում է Alicia Keys–ի «Fallin» երգը։
Հետևորդներին դուր է եկել Նարեի կատարումը։ Նրանք երեխային աջակցել են ու հաջողություններ մաղթել։
Ըստ տեղեկությունների Վահան Քերոբյանն անձամբ է իր դստերը տարել, որ մասնակցի այդ մրցույթի նախընտրական փուլին: Սակայն աղջնակին չի հաջողվել հաջորդ փուլ անցնել։
Նշենք, որ Քերոբյանի դուստրը «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլին մասնակցել էր նաև նախորդ տարի։
Առաջին ալիքը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլի» մասնակից ընտրելու համար
Հիշեցնենք, որ նախորդ տարի «Մանկական Եվրատեսիլը» անցկացվում էր Երևանում։
Եզրափակիչ մրցույթում հաղթեց Ֆրանսիան ներկայացանող Լիսանդրոն։ Հայաստանի ներկայացուցիչ Նարեն իր «DANCE» երգով հավաքեց 180 միավոր և գրավեց 2-րդ տեղը։
Երրորդ հորիզոնականը 161 միավորով զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Բիգվավան «I Believe» երգով։