Սև ծովի վրա ԱՄՆ–ին պատկանող ԱԹՍ են հայտնաբերել. ոտքի է հանվել ռուսական Սու-30 կործանիչը

Սու-30 կործանիչ է օդ բարձրացվել Սև ծավում ԱՄՆ ՌՕՈւ–ի Reaper անօդաչուն հայտնաբերելուց հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Սև ծովի ջրատարածքում ԱՄՆ ՌՕՈւ–ի MQ-9A Reaper հետախուզական անօդաչուի հայտնաբերման հետ կապված ոտքի է հանվել ռուսական Սու-30 կործանիչի անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Օդային թիրախը ճանաչելու և ՌԴ պետական սահմանի հատում թույլ չտալու համար օդ է բարձրացվել հակաօդային պաշտպանության ուժերի հերթական կազմից Սու-30 կործանիչը։ Ռուսական կործանիչի անձնակազմը հայտնաբերել է օդային թիրախը և հայտնել, որ դա եղել է ԱՄՆ ՌՕՈւ–ին պատկանող MQ-9A Reaper հետախուզական անօդաչուն», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ օտարերկրյա հետախուզական անօդաչուն Սև ծովի վրա ռուսական Սու-30 կործանիչի մոտեցման ժամանակ հեռացել է ռուսական սահմանից։ ՌԴ պետական սահմանի հատումը կանխվել է։
Ռուսական ինքնաթիռը բարեհաջող վերադարձել է տեղակայման կետ։
Ուկրաինական ԶՈւ-ի «հակահարձակումը» հիասթափեցրեց Արևմուտքին, բայց վատթարն առջևում է
ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ կործանիչի թռիչքն իրականացվում է անվտանգության միջոցների պահպանմամբ և օդային տարածքի օգտագործման միջազգային կանոնների համաձայն։