ՌԴ զինվորականներն ազատագրել են Լուգանսկի Նովոսյոլովսկոյե գյուղը

ՌԴ զինվորականներն այս շաբաթ Կուպյանսկի ուղղությամբ ազատագրել են նաև Մոլչանովկա երկաթուղային կայարանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՌԴ զինվորականները Կուպյանսկի ուղղությամբ ԼԺՀ–ում ազատագրել են Նովոսյոլովսկոյե գյուղը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Կուպյանսկի ուղղությամբ «Արևմտյան» զորամիավորման ստորաբաժանումների գրագետ և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ ազատագրվել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Նովոսյոլովսկոյե բնակավայրը», – նշել են գերատեսչությունից։
Բացի այդ, լայն ճակատում գրոհային ջոկատները բարելավվել են դիրքերը Խարկովի մարզի Օլշանա և Պերշոտրավնևոյե բնակավայրերի շրջանում։
Ինչպես շաբաթվա սկզբին հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ զինվորականները Կուպյանսկի ուղղությամբ ազատագրել են նաև Մոլչանովկա երկաթուղային կայարանը, ինչպես նաև Կրասնոլիմանի ուղղությամբ Կովալյովկա և Սերգեևկա գյուղերը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։