Քերոբյանն ագրոարդյունաբերական ոլորտի հարցեր է քննարկել Ուզբեկստանի գործընկերոջ հետ

Կողմերը քննարկել են նաև գյուղատնտեսության մեջ չօգտագործված ներուժի ու հնարավորությունների օգտագործմանը վերաբերող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդ կատարած այցի շրջանակում Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարար Ազիզ Վոիտովի հետ քննարկվել են երկու երկրների ագրոարդյունաբերական բնագավառում համագործակցությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«Հանդիպման ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել խաղողագործության, գինեգործության և ոգելից խմիչքների արտադրության ոլորտում համագործակցության հնարավորություններին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կողմերը քննարկել են նաև գյուղատնտեսության մեջ չօգտագործված ներուժի ու հնարավորությունների իրացմանը վերաբերող հարցեր։ Ներկայացվել են երկու երկրներում գործող պետական աջակցության գործիքակազմերը։
Ինչու ՀՀ–ում փոքր ու միջին ձեռնարկությունները չեն «խոշորանում». Քերոբյանը մեկնաբանում է
Հանդիպման ավարտից հետո հայկական պատվիրակությանը ներկայացվել են Ուզբեկստանի գյուղատնտեսության թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու ընթացիկ նախագծերը։