ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Բունիաթյանը 45 կգ քաշայինների կիսաեզրափակիչում հաղթեց թուրք էբուբեքիր Գուրին և մտավ եզրափակիչ։
Նշենք, որ հայ մարզիկը որակավորման փուլում 7-0 հաշվով հաղթել էր ղազախ ըմբիշին, ապա 8-0 հաշվով առավելության էր հասել ճապոնացի ըմբիշի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ։
Վաղը կայանալիք եզրափակիչում Գոռ Բունիաթյանը ոսկե մեդալի համար կգոտեմարտի իրանցի Ահորա Ֆարհադ Խաթերի հետ:
Հիշեցնենք` հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը մեկնարկել է հուլիսի 31-ին: