Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի կանանց թիմը 2։0 հաշվով հաղթել է Ադրբեջանի թիմին

Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի կանանց թիմը հաջող ելույթներ է ունեցել Արևելյան Եվրոպական երկրների առաջնությունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի կանանց թիմը 2։0 հաշվով հաղթել է Ադրբեջանի թիմին, հայտնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան։
Մասնավորապես, Թբիլիսի քաղաքում անցկացվող Արևելյան Եվրոպական երկրների լողափնյա վոլեյբոլի առաջնությունում Հայաստանի հավաքական թիմի աղջիկներ Սվետլանա Մարգարյանը և Նելլի Խաչատրյանը առաջնությունը հաջող են սկսել` Վրաստանի հավաքական թիմին հաղթելով 2:0 հաշվով։
«Երկրորդ խաղում պարտվել են Լիտվայի թիմին 0:2 հաշվով, իսկ այսօր մեր աղջիկները պարզապես ոչ մի հնարավորություն չտվեցին Ադրբեջանի թիմին՝ հաղթելով 2:0 հաշվով»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի թիմը կանցկացնի Վրաստան-2 թիմի հետ։
Ուսանողական խաղերի ժամանակ ատլետիկա մարզաձևում ՀՀ–ն 1-ին անգամ մեդալ է նվաճել