Գուսանագյուղի մոտակայքում գտնվող ջրամբարում ջրահեղձ է եղել 38–ամյա քաղաքացի

Ահազանգով դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզական խումբը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Շիրակի մարզի Գուսանագյուղի մոտակայքում գտնվող ջրամբարում քաղաքացի է ջրահեղձ եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Օգոստոսի 5-ին` ժամը 14:39-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուսանագյուղի մոտակայքում գտնվող ջրամբարում քաղաքացի է ջրահեղձվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզական խումբը։
Եղեգնուտի լճերից մեկում 19-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել
Ջրափրկարարները «Քյալալի» կոչվող հատվածում գտնվող փոքր լճակից դուրս են բերել քաղաքացի Ա․ Ս․-ի (ծնված 1985 թ․) դին։
Նույն դեպքի վերաբերյալ shamshyan.com-ն էլ գրում է, որ ջրահեղձ եղած տղամարդը Արմավիրի մարզի բնակիչ է։
Նա ընկերների հետ գնացել էր ձուկ բռնելու, հետո եղեգների մոտ է գնացել, և նրան այլևս չեն տեսել։