ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Այսօր՝ օգոստոսի 5-ին, վթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 00:15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Կամո Ա.-ի վարած Vaz 21-08 մակնիշի և 25-ամյա Ռոբերտ Հ.-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Vaz 21-08-ի ուղևորը` Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Գոռ Խ.-ն, տեղում մահացել է»,–գրում է կայքը:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները: