ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը գոլի հեղինակ է դարձել «Մոնպելյեի» հետ խաղում։
Ընկերական խաղում Ռանոսի գոլը «Բորուսիայի» առաջին տնային գոլն էր նոր մրցաշրջանում:
Չնայած Ռանոսի և Յուլիան Վայգլի գոլերին, գերմանական ակումբը չի կարողացել պահպանել հաղթանակը. հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով:
Ռանոսն իր առաջին գոլը նոր ակումբի կազմում խփել է հուլիսի 29-ին։
Հիշեցնենք, որ Հրանտ-Լեոն Ռանոսը Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է մարտի 28-ին Կիպրոսի հետ ընկերական խաղում, որում դարձել է երկու գոլի հեղինակ:
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։ Ռանոսը ևս երկու գոլ է խփել «Ուելսի» հետ պաշտոնական խաղում, որում Հայաստանի հավաքականը հաղթեց 4։2 հաշվով։