Ավազակային հարձակում «Վահագնի» ռեստորանի վրա. տարել են 5 մլն դրամ և մի քանի միլիոնի խմիչք

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Աշտարակի խճուղում գտնվող «Վահագնի» ռեստորանային համալիրում այսօր դիմակավորված և զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել, հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ ժամը 04։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 72-ամյա Մ․ Ս․-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել ավազակային հարձակման մասին։
«Պարզվել է, որ 2 դիմակավորված անձինք՝ ատրճանակներով զինված, մտել են Աշտարակի խճուղում գտնվող «Վահագնի» ռեստորանային համալիր, կպչուն ժապավենով կապել Մ․Ս․-ի ձեռքերն ու ոտքերը, ապա զենքի սպառնալիքով սրահից հափշտակել գանձատուփը և խմիչքները, ապա դիմել փախուստի»,–գրում է կայքը։
Կայքի տեղեկություններով՝ դիմակավորված անձինք ռեստորանային համալիրից հափշտակել են մոտ 5 միլիոն դրամ և մի քանի միլիոն դրամի խմիչքներ։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Զինված ավազակային հարձակում Երևանի կենտրոնում․ թալանել են դեղատունը