ԱՊՀ խաղեր. Սահակ Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և ապահովել առաջին մեդալը

ԱՊՀ 2-րդ խաղերում Հայաստանը ներկայացնում են 8 ըմբշամարտիկներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Բելառուսի Հանրապետությունում օգոստոսի 4-ից մեկնարկած ԱՊՀ 2-րդ խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին։ Տեղեկությունը հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան։
«Սահակ Հովհաննիսյանը մտավ եզրափակիչ՝ դրանով իսկ ապահովելով ԱՊՀ 2-րդ խաղերի առաջին մեդալը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ Հայաստանի թիմը Մինսկ է մեկնել օգոստոսի 3–ին։ Հայաստանի կազմում են ըմբշամարտիկներ Աշոտ Մանուկյանը, Արմեն Հարությունյանը, Սահակ Հովհաննիսյանը, Աշոտ Կիրակոսյանը, Սամվել Գրիգորյանը, Գագիկ Հակոբյանը, Սամվել Սարգսյանը և Ռազմիկ Քուրդյանը։
ԱՊՀ-ում առանձին մարզաձևերի առաջնություններ կանցկացվեն