ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Արևմտյան Վրաստանում գտնվող Շովի հանգստավայրում մնացած մարդկանց տարհանման գործընթացն առավոտից վերսկսել է, այս պահի դրությամբ 44 մարդ անհետ կորած է համարվում։
Վերջին տվյալներով` սողանքներից հետո կապի դուրս չեկող 50-ից 6–ին հաջողվել է գտնել։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը։ Նրանք անվտանգության մեջ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մյուսների հետ կապ հաստատել դեռ չի հաջողվել։
Օգոստոսի 3-ին Շովիում տեղի ժամանակով ժամը 15:00–ի սահմաններում տեղի ունեցած սողանքների հետևանքով 2 մարդ է մահացել։ Կամուրջներ են քանդվել, վնասվել է Շովի մուտք գործելու ճանապարհը։ Փրկարարներն ու ոստիկանությունը դեպքի վայր են ժամանել ՆԳՆ սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներով` մարդկանց տարհանելու համար։ Արդեն իսկ 9 տարհանման չվերթ է իրականացվել, տարհանվել է 140 մարդ, այդ թվում` երեխաներ։
Գիշերը փրկարարական լրացուցիչ բրիգադ է մեկնել դեպքի վայր։ Ներգրավվել է նաև հատուկ տեխնիկա։
Շովի հանգստավայրը գտնվում է Օսնկի շրջանում (Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի)` ծովի մակարդակից 1.5 հազար մետր բարձրության վրա։