ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ընդունել գաղտնի փաստաթղթերի գործով հավելյալ մեղադրանքները: Դա են վկայում այդ գործով դատական փաստաթղթղերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Դատախազության հետ պայմանավորվածության համաձայն՝ նա չի ներկայացել Ֆլորիդայի դատարան՝ հրաժարվելով իրեն մեղսագրվող նոր հոդվածների հաշվանցման ընթացակարգից։
«Ես ստացել եմ մեղադրական եզրակացության պատճենը և հայտարարում եմ, որ մեղավոր չեմ մեղսագրվող խախտումների համար»,– ասված է Թրամփի ստորագրած փաստաթղթում:
Գաղտնի փաստաթղթերը Սպիտակ տնից դուրս բերելու և նախագահական լիազորությունների ժամկետի ավարտից հետո դրանք իր մասնավոր նստավայրում թաքցնելու գործով Թրամփին ընդհանուր առմամբ 40 մեղադրանք է առաջադրվել: