Ռուսաստանի փոստն այսուհետ ավիաառաքում կկատարի նաև Վրաստան

Հունիսի սկզբին «Ազիմուտի» ինքնաթիռներով ավիաառաքումներ էին գործարկվել Մինվոդիից Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հետ ավիաառաքումների գործարկումից երկու ամիս անց «Պոչտա Ռոսիին» (Ռուսաստանի փոստ) փոստի կանոնավոր ուղիղ ավիափոխադրում է գործարկել նաև դեպի Թբիլիսի։ Այս մասին հայտնում է ՌԴ փոստային կապի պետական օպերատորի մամուլի ծառայությունը։
Ավիաառաքումը կիրականացվի Մոսկվայից, «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռներով։ Ամսական ծանրոցների ծավալը կարող է կազմել մինչև 6 տոննա։
Պուտինի որոշմամբ Վրաստանի հետ ՌԴ վիզային ռեժիմը չեղարկվել է
Հունիսի սկզբին «Ազիմուտի» ինքնաթիռներով ավիաառաքումներ են գործարկվել Մինվոդիից Հայաստան։
«Պոչտա Ռոսիայի» տրանսպորտի կառավարման տնօրենության ղեկավար Գեորգի Բաուտինը նշել է, որ Անդրկովկասի երկրների հետ ուղիղ փոստային հաղորդակցությունը հեռանկարային և պահանջված ուղղություն է, դա վերաբերում է ինչպես բիզնեսին, այնպես էլ մասնավոր հաճախորդներին։