Նոր հույս և ուրախություն. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Զորիկ Շահրամանյանի քույրը

Նորածին
Մայրիկին և փոքրիկ Արիանային տանը սպասում են 17 տարեկան քույրը և 13 տարեկան եղբայրը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. «Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Զորիկ Շահրամանյանի քույրը: Տեղեկությունը հայտնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։
Հերոսի մայրը՝ Մանուշ Սահակյանը, որդու զոհվելուց հետո որոշել է կրկին մայրանալ:
Ինչո՞ւ հենց Նարե. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հարութ Հովհաննիսյանի քույրը
«Հղիությունն անցել է առանց խնդիրների, գրեթե 38 շաբաթում։ Բնական ծննդաբերության ճանապարհով Մանուշ Սահակյանը լույս աշխարհ է բերել առողջ աղջիկ՝ 3300 գրամ քաշով, 49 սմ հասակով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ծնողներն աղջկան Արիանա են անվանակոչել:
Ծնունդն ընդունել է «Էրեբունի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Համբարձումյանը:
Մանուշ Սահակյանն ասել է, որ կրկին երեխա ունենալու մասին առաջին անգամ որդու` Զորիկի հետ է խոսել զինվորական ծառայության մեկնելուց առաջ, ինչին որդին ուրախությամբ է արձագանքել, սակայն մի քանի ամիս հետո սկսված պատերազմը նրանց ընտանիքում փոխել է ամեն ինչ:
Մայրիկին և փոքրիկ Արիանային տանը սպասում են 17 տարեկան քույրը և 13 տարեկան եղբայրը:
Տանը նորից կլսվի այդ անունը. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Ավագյանի եղբայրը