ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հայաստանի կանանց Մ18 տարեկանների բասկետբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը անցել է կիսաեզրափակիչ փուլ: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
Կիսաեզրափակիչ փուլի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 5-ին: Հայաստանի հավաքականը կմրցի Մալթայի հավաքականի հետ:
Ինչ վերաբերում է խմբային փուլի երրորդ խաղին, ապա Հայաստանի հավաքականը 53-62 հաշվով պարտվել է Ալբանիայի հավաքականին:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 23 միավորով: Նա նաև 8 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 2 արդյունավետ փոխանցում: