ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. «Իգիթի» պանրատեսակներից մեկի արտադրությունը կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Ազատան գյուղում գտնվող «ԻԳԻԹ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում։ Նմուշառում է իրականացվել պանրի «Տիլզիտեր» արտադրատեսակից։
Փորձաքննությամբ արձանագրվել է, որ նշված արտադրատեսակի նմուշն աղիքային ցուպիկի խմբի մանրէների ցուցանիշով չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների։ Այն, «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն, համարվում է վտանգավոր սննդամթերք:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Տիլզիտեր» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Սահմանվել է ժամկետ: