Իսպանիայի ոստիկանությունը ծովը նետված ավելի քան մեկ տոննա հաշիշ է հայտնաբերել

Ոստիկանական ավտոմեքենա
Հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 35 պարկ թմրանյութ։ Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Իսպանիայի Ալմերիա քաղաքի ոստիկանությունը ծովը նետված ավելի քան մեկ տոննա հաշիշ է հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները Ալմերիա քաղաքի ափերի մոտ կասկածելի նավակ են տեսել, որը մեծ արագությամբ անհետացել է տեսադաշտից։
«Հայտնվելով այն վայրում, որտեղ գտնվել է նավակը, ոստիկանության աշխատակիցները նկատել են մեծ քանակությամբ պարկեր, որոնք ամրացված են եղել խարսխին։ Հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 35 պարկ, որոնց մեջ եղել է մոտ 1160 կգ հաշիշ»,-ասված է ոստիկանության հայտարարության մեջ:
Կատարվում է քննություն:
«Սևան» ՔԿՀ–ի դատապարտյալներից մեկին փորձել են թմրանյութ փոխանցել ԱԹՍ–ով