Իրանի քաղաքացիներին վերաբերող քրգործերը գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում են

Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիի հետ
Առաջարկվել է երկու երկրների դատախազությունների համագործակցության ծրագրով նախատեսված հերթական միջոցառումն անցկացնել տարեվերջին Երևանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Իրանի քաղաքացիներին վերաբերող քրգործերը ՀՀ գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում են։ Այս մասին ասել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են դատախազությունից։ Պատասխանելով դեսպանի դիտարկմանը, ըստ որի` քրեական գործերի քննությունը ձգձգվում է, որոնցով մեղադրյալ կամ դատապարտյալներ են Իրանի քաղաքացիները, Աննա Վարդապետյանն ընդգծել է` գրեթե բացառվում են դատախազի կողմից դատական նիստերին չներկայանալու հիմքով նիստերը հետաձգելու դեպքերը:
Զրուցակիցները խոսել են երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության խորացման և ընդլայնման մասին։
ՀՀ–ն կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ունի կամք և վճռականություն. Աննա Վարդապետյանը` ՌԴ–ում
ՀՀ գլխավոր դատախազն առաջարկել է 2018 թվականի նոյեմբերի 14-ին Թեհրանում ստորագրված համագործակցության ծրագրով նախատեսված հերթական միջոցառումն անցկացնել 2023 թվականի ավարտին Երևանում: Միջոցառումը նվիրված է հանցագործությունների արդյունքում ստացված ակտիվների հայտնաբերման, առգրավման և արտերկրից վերադարձնելու ուղղությամբ երկու երկրների դատախազությունների միջև փորձի փոխանակմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: