ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը Երևանի Հյուսիսային Ճառագայթ փողոցի տներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Արաբկիրի բաժին են տեղափոխվել մի տղամարդու, որը ՌԴ-ում հետախուզվում է հանցավոր խմբավորում ստեղծելու մեղադրանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ինչպես պարզվել է, 62-ամյա Իգոր Գ.-ն 2022 թվականի հոկտեմբերի 4-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի հատկանիշներով:
Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Նրան հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել ռուսական կողմին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։