ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ազատ ոճի ըմբիշներ Սամվել Գևորգյանը (55 կգ) և Հենրիկ Հայկյանը (110 կգ) Ստամբուլում կպայքարեն Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալների համար: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Կիսաեզրափակիչում Գևորգյանն ու Հայկյանը զիջեցին իրենց մրցակիցներին։
55 կգ քաշային Սամվել Գևորգյանը կիսաեզրափակիչի ճանապարհին հաղթել էր Ռուսաստանի, Ղրղզստանի և Ադրբեջանի մրցակիցներին: Հենրիկ Հայկյանը (110 կգ) գերազանցել էր ամերիկացի Սիմփսոն Սթինուելին (13:3) և ճապոնացի Հոսեի Ֆուջիտային (5:0):
Ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունն անցկացվում է Ստամբուլում հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներն ավարտվեցին օգոստոսի 2-ին: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավեց 5-րդ տեղը: Օգոստոսի 4-ին պայքարի մտան ազատոճայինները։