Արևմուտքը ցանկանում է գժտեցնել ԱՊՀ երկրներին, ոչնչացնել կազմակերպությունը. Լեբեդև

Սերգեյ Լեբեդև
Սերգեյ Լեբեդևի խոսքով` այսօր առավել քան երբևէ կարևոր է նպաստել ԱՊՀ երկրների ժողովուրդների միասնության պահպանմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հավաքական Արևմուտքը մտադիր է գժտեցնել ԱՊՀ երկրներին և ոչնչացնել կազմակերպությունը։ Այս հայտարարությունն է արել ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը անդամ պետությունների պետական և հանրային հեռուստառադիոընկերությունների ղեկավարների խորհրդի և ԱՊՀ միջպետական տեղեկատվական ֆոնդի վարչական խորհրդի համատեղ նիստում, որն անցկացվել է Մինսկում։
«Պատժամիջոցների քաղաքականությունը, այսպես կոչված հավաքական Արևմուտքի կողմից գործադրվող աննախադեպ դաժան ճնշումը ԱՊՀ երկրների, առաջին հերթին` Ռուսաստանի և Բելառուսի վրա, խրախուսում է մեզ միավորել ջանքերը մեր դեմ կազմակերպված ստի տեղեկատվական արշավին հակազդելու համար: Ինքներդ կարող եք տեսնել, թե որքան սուտ և չարություն կա այժմ արևմտյան ԶԼՄ-ների` մեր երկրների մասին հաղորդագրություններում: Կա մեզ պառակտելու, միմյանց հետ գժտեցնելու, մեր Համագործակցությունը ոչնչացնելու անթաքույց ցանկություն»,- ասել է նա:
ԱՊՀ երկրներն աշխատում են սահմանային անվտանգության մասին համաձայնագրի նախագծի վրա
Լեբեդևն ընդգծել է, որ այժմ առավել քան երբևէ կարևոր է նպաստել ԱՊՀ երկրների ժողովուրդների միասնության և բարեկամության պահպանմանը։
Գլխավոր քարտուղարի խոսքով` ԱՊՀ պետությունների ղեկավարները գագաթաժողովներին անկեղծորեն և վստահաբար քննարկում են աշխարհում և Համագործակցության տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և մտադիր են ամեն ինչ անել ԱՊՀ-ի ամրապնդման, կազմակերպության երկրների բնակչության կյանքի բարելավման, խնդիրների համատեղ լուծման համար:
ԱՊՀ անդամ են հետխորհրդային երկրներ Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան և Տաջիկստանը:
ԱՊՀ–ում կստեղծվի աշխատանքային միգրանտների փաստաթղթերի ճանաչման մոդելային համաձայնագիր