Արցախի խորհրդարանն արտահերթ նստաշրջան կգումարի ԱԺ նախագահ ընտրելու համար

Արցախի ԱԺ
Օրեր առաջ Արթուր Թովմասյանը հրաժարվել էր Արցախի ԱԺ նախագահի պաշտոնից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Արցախի խորհրդարանն արտահերթ նստաշրջան կգումարի ԱԺ նախագահի ընտրության օրակարգով։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նիստը տեղի կունենա օգոստոսի 7-ին` ժամը 10։00–ին։
Հիշեցնենք, որ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացրեց հուլիսի 29-ին։
Նա ԱԺ նախագահ էր ընտրվել 2020 թվականի մայիսի 21-ին՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ժամանակ։