Անչափահաս եղբայրները Նուբարաշենում կնոջ ու տղամարդու են դանակահարել

Անչափահասները ձերբակալվել են և ներկայացվել Էրեբունու քննչական բաժին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Երևանի Նուբարաշեն թաղամասում երկու անչափահասներ 37-ամյա կնոջ և 33-ամյա տղամարդու են դանակահարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կինն ու տղամարդը կտրած-ծակած վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել օգոստոսի 3-ին։ Նրանք հայտնել էին, որ վնասվածքները ստացել են օգոստոսի 2-ի գիշերը։ Ըստ հաղորդման` ժամը 02.00-ին Նուբարաշենի 13-րդ փողոցում անհայտ անձանց հետ վիճաբանության ժամանակ նրանցից մեկի կողմից դանակահարվել էին:
Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածներին սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածքներ են պատճառել Նուբարաշենի 14-րդ փողոցի բնակիչ 16 և 14 տարեկան եղբայրներ:
Նրանք ձերբակալվել և ներկայացվել են Էրեբունու քննչական բաժին:
Հրազդանցի երիտասարդի քրոջն անհանգստացնելու պատճառով դանակահարություն է եղել