ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Wildberries» միջազգային առցանց հարթակը ԱՊՀ երկրներում գործարկել է թերություններով ապրանքների վերադարձի նորացված մեխանիզմ։ Այսուհետ թերի ապրանքի վերադարձի դեպքում հաճախորդից գումար չի գանձվի։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ապրանքի թերի լինելու դեպքում, նաև սխալ ուղարկված ապրանքի կամ ոչ ամբողջական լինելու դեպքում գնորդը պարզապես պետք է այդ մասին տեղեկացնի ապրանքների տրամադրման կետի մենեջերին։
«Նախկինում վերադարձի վճարը հաճախորդներին փոխհատուցվում էր ավելի ուշ՝ պահեստում ապրանքների թերությունը հաստատելուց հետո»,– ասվում է հողորդագրությունում:
Նշվում է, որ մոտ ապագայում ակնկալվում է թերություններով ապրանքների վերադարձի և սուրհանդակային առաքմամբ նոր համակարգի գործարկում։