Վրաստանում 16 մարդ արգելափակված են մնացել հյուրանոցում սողանքների պատճառով

Վրաստանի ԱԻՆ ուղղաթիռ. Արխիվային լուսանկար
Փրկարարական ջոկատներ, տեխնիկա, երկու ուղղաթիռ է մեկնել դեպի Շովի հանգստավայր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Վրաստանի Շովի հանգստավայրի (Ռաչա շրջան) «Սանսեթ Շովի» հյուրանոցում 16 մարդ սողանքների հետևանքով արգելափակված է մնացել։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ–ները։
Նշվում է, որ հյուրանոցի հյուրերի թվում 6 երեխա կա։
Վրաստանի ՆԳՆ–ի տվյալներով` Շովի հանգստավայր են մեկնել փրկարարական ջոկատներ, տեխնիկա և երկու ուղղաթիռ։
«Տուժածների մասին ճշտված տեղեկություններ չկան», – ասվում է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ ԶԼՄ–ներին հաջողվել է կապ հաստատել հյուրանոցում գտնվող մարդկանց հետ, որոնք օգնություն են խնդրում և չեն բացառում, որ սողանքները կարող են քանդել հյուրանոցը։