Վրաստանի Շովի հանգստավայրում տեղի ունեցած սողանքից հետո երկու մարդու դի է հայտնաբերվել

Սողանք Վրաստանի Շովի հանգստավայրում
Զոհերի ինքնությունը հայտնի չէ, դիերը ուղարկվել են փորձաքննության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Վրաստանի Շովի հանգստավայրի (Ռաչա շրջան) տեղի ունեցած սողանքից հետո փրկարարները երկու մարդու դի են հայտնաբերել, հայտնում է Sputnik Գրուզիան, հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին։
Սողանքը տեղի է ունեցել «Սանսեթ Շովի» հյուրանոցի մոտ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ սողանքը ավերել է քոթեջները, տապալել ծառերն ու իջել դեպի գետը։ Արդյունքում գետը քշել է կամուրջները և վնասել ճանապարհը։ Բացի այդ, վնասվել է Շովիի մուտք տանող ճանապարհը։
Գործակալությունից հայտնում են, որ մարմինները դուրս են բերվել փրկարարական գործողության շրջանակներում:
Մահացածների ինքնությունը հայտնի չէ, դիերն ուղարկվել են փորձաքննության։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են, այս պահին աղետի գոտուց 70 մարդ է տարհանվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սանսեթ Շովի» հյուրանոցում 16 մարդ սողանքի հետևանքով արգելափակված է մնացել։ Հյուրանոցի հյուրերի թվում 6 երեխա կա։