ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի- Sputnik. Հովհարային անջատումների և պոմպակայաններում անհրաժեշտ դիզվառելիքի բացակայության պատճառով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրներ են առաջացել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Մասնավորապես, ջրամատակարարման խնդիրներ են առաջացել Ստեփանակերտի բաշխիչ ցանցի 9-րդ գոտում (Գոշ, Թումանյան, Առաքելյան, Աբովյան, Ազատամարտիկների, Մանուկյան, Մետաքսագործների, Սարոյան փողոցներ):
Նշվում է, որ «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունն անում է հնարավորը՝ խնդիրները շուտափույթ կարգավորելու համար: