Ռուսաստանի ՀՕՊ-ը Կալուգայի շրջանում ուկրաինական 6 ԱԹՍ է խոցել. ՌԴ ՊՆ

ՀՕՊ
Կանխված ահաբեկչական հարձակման հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանությունը օգոստոսի լույս 3-ի գիշերը կասեցրել է Կալուգայի շրջանում Կիևի ռեժիմի ահաբեկչական հարձակման փորձը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՀՕՊ միջոցներով ոչնչացվել է 6 ԱԹՍ»,- նշում է գերատեսչությունը:
Սևաստոպոլի մոտ ԱԹՍ է խոցվել
ՊՆ–ն հստակեցնում է, որ կանխված ահաբեկչական հարձակման հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան:
Ավելի վաղ ԱԹՍ-ների կանխված հարձակման մասին հայտնել էր Կալուգայի մարզպետ Վլադիսլավ Շապշան: Նա նշել էր, որ դեպքի վայրում աշխատում են տարածաշրջանի արտակարգ ծառայությունները:
Արդիականացված «ՄիԳ-31» կործանիչների հնարավորությունները