«Փյունիկը» պատասխան խաղում հաղթեց «Կալմարին» և դուրս եկավ երրորդ փուլ

Արտակ Դաշյանի գոլը
«Փյունիկի» հաջորդ մրցակիցը կլինի նորվեգական «Բուդյո-Գլիմտի» և չեխական «Բոհեմիանսի» հանդիպման հաղթողը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում մրցեց շվեդական «Կալմարի» հետ։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։ Գոլերի հեղինակ դարձան Հայաստանի հավաքականի անդամներ Արտակ Դաշյանն ու Հովհաննես Հարությունյանը։
«Հպարտանում եմ հայկական ֆուտբոլի հաջողություններով». ինչու է Յուրչենկոն ընտրել «Թելավին»
Առաջին խաղում երևանյան թիմը նույնպես հաղթել էր 2:1 հաշվով։
«Փյունիկի» հաջորդ մրցակիցը կլինի նորվեգական «Բուդյո-Գլիմտի» և չեխական «Բոհեմիանսի» հանդիպման հաղթողը։
Հովհաննես Հարությունյանի գոլը