ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հրաչյա Սարգսյանին ազատել է իր խորհրդականի պաշտոնից և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տեղակալ նշանակել։
Համապատասխան որոշումները հրապարակվել են կառավարության e-gov.am հարթակում։
Հրաչյա Սարգսյանը 38 տարեկան է։ 2005-2007 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում որպես դասակի հրամանատար, զորացրվելուց հետո ստացել է լեյտենանտի զինվորական կոչում:
Հիշեցնենք` նա վարչապետի խորհրդական նշանակվեց այս տարվա ապրիլին։ Մինչ այդ նա շուրջ 1 տարի 3 ամիս զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի պաշտոնը։