ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Հայաստանը հերթական մեդալն է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում։ Հայաստանի ներկայացուցիչ Մերի Թումասյանը (+87 կգ) նվաճել է երկամարտի արծաթե մեդալ 208 կգ արդյունքով (93+115)։ Թումասյանը նվաճել է նաև այս քաշային կարգի երկու արծաթե մեդալները։
Հայաստանի թիմն այս առաջնությունում արդեն նվաճել է 5 ոսկե, 6 արծաթե և 6 բրոնզե մեդալ: Երկամարտի ոսկե մեդալակիր են դարձել նաև 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, 89 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը և 87 կգ քաշային Լիանա Գյուրջյանը։
Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում էր հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Բուխարեստում:
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 11 ծանրորդով, իսկ մինչև 23 տարեկանների հավաքականը՝ 10 մարզիկով։