ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Մեքսիկայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, ևս 21-ը վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Նայարիտ նահանգի ոստիկանությունը։
Մեքսիկայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել
«Տիխուանա մեկնող Elite ընկերության մարդատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Վթարի վայրում աշխատում են հրշեջ ծառայությունը, ազգային գվարդիան և կարմիր խաչը։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ զոհվածների թվում առնվազն հինգ երեխա կա։ Զոհերից երկուսը հնդկացիներ են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը քնել է ավտոբուսի ղեկին, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Մեքսիկայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել