ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները կայցելեն Կոռնիձոր

Կոռնիձոր հասած բեռնատարներից մեկը
Հանդիպումներ են նախատեսված Գորիսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի և գործակալությունների ներկայացուցիչներն այսօր այցելելու են Կոռնիձորի սահմանային հատված։ Տեղեկությունը հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
Նշվում է, որ այնուհետև հանդիպումներ են լինելու Գորիսում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի խնդրով
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։