Կալուգայի հարավ-արևմուտքում ևս մեկ ԱԹՍ է խոցվել. մարզպետ

ՀՕՊ
Ավելի վաղ մարզպետը հայտնել էր խոցված վեց անօդաչու թռչող սարքերի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Կալուգայի մարզի հարավ-արևմուտքում հակաօդային պաշտպանության համակարգը հայտնաբերել և խոցել է ևս մեկ անօդաչու թռչող սարք, հետևանքներ չկան։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վլադիսլավ Շապշան:
Ավելի վաղ մարզպետը հայտարարել էր, որ ՀՕՊ ուժերը 6 ԱԹՍ են խոցվել Կալուգայի մարզով թռչելու փորձի ժամանակ, տուժածներ և ավերածություններ չկան:
«Կալուգայի մարզի հարավ-արևմուտքում ՀՕՊ համակարգով հայտնաբերվել և խոցվել է ևս մեկ անօդաչու թռչող սարք», - գրել է մարզպետը Telegram-ում:
Նա հավելել է, որ մարդիկ և ենթակառուցվածքները չեն տուժել։