Ալիևը և Բայրամովը Բոնոյի հետ քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետական քարտուղարության կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուիս Բոնոյի հետ զրույցում քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։
«Հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը վերահաստատել է ադրբեջանական կողմի վճռականությունը՝ շարունակելու Հայաստանի հետ խաղաղության գործընթացը և հույս է հայտնել, որ մոտ ապագայում արդյունքներ կգրանցվեն բանակցությունների ընթացքում քննարկված հիմնական ոլորտներում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Լուիս Բոնոյին ընդունել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների վիճակն ու հեռանկարները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Երևանն ու Բաքուն պետք է դժվարին փոխզիջումների գնան. Միլլերը` խաղաղության պայմանագրի մասին
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։